«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ՝ միայն թղթի վրա

Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ՝ միայն թղթի վրա
18.01.2026 | 17:12

ԱՄՆ-ում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները զրկվում են ներգաղթի իրավունքից: Դրանք որակված են որպես շատ աղքատ և անհուսալի, որտեղից եկածները կարող են բեռ դառնալ ԱՄՆ-ի բյուջեի համար: Ցուցակում նաև Հայաստանն է, որի հետ 2024 թ. վերջերին կնքվեց ռազմավարական համագործակցության մասին ինչ-որ փաստաթուղթ, որը մեծ ոգևորությամբ մեկնաբանվում էր հայաստանյան արևմտամետ լրատվամիջոցներում : Այժմ անհասկանալի է, թե ինչպես ռազմավարական գործնկեր պետությունը հայտնվեց անհուսալիների ցուցակում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ