Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թրամփի համար շաբաթն ուրբաթից կարող է շուտ գալ

Թրամփի համար շաբաթն ուրբաթից կարող է շուտ գալ
23.01.2026 | 10:29

Դավոսում խաղարկվող գավառական թատրոնը՝ իրեն «ալամ աշխարհի» քաաքականության հանճարեղ ռեժիսոր համարող Թրամփի գլխավորությամբ, կարո՞ղ է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը:

Ո՛չ, չի կարող:

Ինչու՞։

Որովհետև ռուսական կողմում կլոր ապուշներ չեն ու ամեն ինչից զատ, շատ լավ գիտեն, թե ինչու Թրամփի ինքնաթիռը հետ վերադարձավ ԱՄՆ:

Պատճառն ամենևին ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը չէր:

(Ով ծանոթ է նախագահի ինքնաթիռի սպասարկման ու ստուգման գրաֆիկ -պլանին, կբացառի տեխնիկական անսարքությունը)։

Թրամփի դարդը ամենևին ՈՒկրաինան չէ, այլ այն սև ամպերը, որոնք կուտակվել են իր գլխին, իր իսկ փաստաբանների երդման տակ տրված ցուցմունքների պատճառով:

Թրամփի համար շաբաթն ուրբաթից կարող է շուտ գալ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ