Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հրավեր ապաշխարության և բժշկության աղոթքի

Հրավեր ապաշխարության և բժշկության աղոթքի
23.01.2026 | 13:39

Այս տարի հունվարի 26-30-ը ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի Առաջավորաց Պահքն է։

Այն հաստատել է մեր հավատքի Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը դուրս գալով Խոր Վիրապից 65 օր քարոզեց Սուրբ Ավետարանը, իսկ վերջին 5 օրերը ծոմապահություն նշանակեց ողջ ազգի համար։

Ուստի այս պահքը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, նրա ինքնուրույն սովորություններից մեկն է եւ համարվում է հայոց ազգային առաջին պահքը։ Մեր նախնիներն այս պահքը շատ խիստ են պահել՝ հանապազ աղոթելով եւ իբրեւ սնունդ ընդունելով միայն հաց, աղ եւ ջուր եւ դարերի խորքից փոխանցել են այն մեզ։

Արագածոտնի թեմը, կարեւորելով պահքի եւ ապաշխարության նշանակությունը, հորդորում է իր զավակներին անխափան կերպով անցնել այս ազգային ընթացքը՝ ի բժշկություն Հայոց ազգի մարմնի, մտքի եւ հոգու եւ հրավիրում բոլորին պահքն սկսել հատուկ կարգով, որ կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց եւ ի քաւութիւն յանցանաց»։

Այն կկատարվի հունվարի 25-ին, Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում, ժամը 19:00-ին։

Միատեղ և միասիրտ կանգնենք աղոթքի

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ