ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

Հոգու ձայնը

Հոգու ձայնը
26.02.2026 | 21:59
Փետրվարի 27
Աղոթքի համար ժամանակ հատկացրեք:
Ավելացրեք Ինձ հետ առանձին լինելու համար հատկացված ժամանակը: Միայն այս ձևով ճշմարիտ առաջընթաց կապրեք:
Իբրև իրականություն համարեք, որ Հոգու Ձայնը լսելը շատ ավելի գերիվեր է, քան աշխարհի բոլոր ձայները լսելը:
Ես ձեզ հետ եմ: Համակվեք այս սքանչելի իրողությամբ. թող այս միտքը հոգեկան մեծ հավասարակշռություն պարգևի ձեզ:
Աշխատեք ստեղծել մի այնպիսի լռություն, որ կարողանաք հոգեկան մեծ ըմբռնումի հասնել Ինձ հետ. այդ ժամանակ կարող եք անգամ չլսել Ինձ:
Մի՛ վախեցեք. ամեն ինչ կարգին է: Մտքով կենտրոնացեք Իմ գործերի ու խոսքերի վրա:
Հիշեք, որ «Ես դիպա նրա ձեռքին, և ջերմը թողեց նրան»: Գրեթե առանց խոսքի, վայրկենական մի հպումով դիպա նրան, և ջերմը հեռացավ նրանից: Հանդարտվեց, առողջացավ և ի վիճակի եղավ ոտքի կանգնելու և «Ինձ ծառայելու»:
Իմ հպումը ի զորու է բժշկել և այսօր: Մի պահ զգացեք այդ հպումը: Զգացեք Իմ ներկայությունը և կտեսնեք, որ գործի, մտահոգության, վախի ջերմը կհեռանա, և ուրախությունը, առողջությունը, խաղաղությունը նրա տեղը կգրավեն:
Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ