Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարհված չի եղել

Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարհված չի եղել
23.03.2026 | 12:37

Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ:

Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը: Իրենք են իրենց աչքով տեսնում, որ աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարհված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է:

Ինչ վերաբերում է ցուցադրվող թատրոնին՝ ցանկացած երկրի ցանկացած համայնքում միշտ կգտնվի փոքրիկ հատված, որը դուրս կգա դիմավորելու և ողջունելու նույնիսկ ամենավատ պետական պաշտոնյային:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ