ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.03.2026 | 22:00
Տե՛ր Աստված իմ,
Շնորհակալ եմ անցած գիշերվա պահպանության, խաղաղության և ողորմության համար։
Տե՛ր,
Տո՛ւր ինձ խաղաղություն, որ չխռովվեմ դժվարություններից,
տո՛ւր համբերություն, որ չտրտնջամ փորձություններից,
տո՛ւր խոնարհություն, որ չհպարտանամ հաջողություններից։
Տո՛ւր ինձ իմաստություն, որ տարբերեմ բարին ու չարը,
տո՛ւր ուժ, որ ընտրեմ բարին,
և սեր, որ ներեմ բոլորին՝ ինչպես Դու ես ներել ինձ...
Քեզ փառք և անդադար փառք:
Ամեն:
Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ

ետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am