«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բաց տեքստով՝ թե ինչ են մտածում Ռուսաստանում

Բաց տեքստով՝ թե ինչ են մտածում Ռուսաստանում
03.04.2026 | 11:19

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը ի տարբերություն Վ. Պուտինի, ավելի բաց է ասում այն, ինչ մտածում են Ռուսաստանում.

«Այն, ինչ մենք տեսնում ենք ՌԴ-ի հետ երկաթուղային կոնցեսիայի հետ կապված հանկարծակի վայրիվերումների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի։ Արդյո՞ք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական դաշինքի մաս, կախված է հենց իրենցից»:

Իհարկե, հակառուսականություն գեներացնելը մի բան է, բայց հետևանքների մասին մտածելը, կշռադատելն ու դրա համար պատասխանատվություն կրելը բոլորովին այլ բան է:

Մի բան է, երբ գերտերության դեմ թշնամական դիրք գրավելու ժամանակ վստահ ես քո ուժերի վրա, մեկ այլ բան է, երբ պարտվում ու սարսափում ես Ադրբեջանից, բայց թշնամական քաղաքականություն ես վարում Ռուսաստանի դեմ։

Մի բան է, երբ հակառուսական նարատիվներ տարածում են անհատներ, մեկ այլ բան, երբ դա տարածում են իշխանական ներկայացուցիչներ։

Առաջինները վաղը փոխելու են իրենց հայացքները, իսկ իշխանականների ամեն նարատիվ Հայաստանի ու հայ ժողովրդի վրա գին է արժենալու:

Ռուսաստանի օրինակով խոսքը նաև ԱՄՆ-ի մասին է, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ