Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Որ մարդն իր գեներում ինքնասպանի ֆունկցիա ունի՝ ակնհայտ է

Որ մարդն իր գեներում ինքնասպանի ֆունկցիա ունի՝ ակնհայտ է
29.04.2026 | 10:17

Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ մենք մեր գեներում կրում ենք ինքնաոչնչացման ծրագիր։ Եվ այսօր, առավել քան երբևէ, տեսնում և զգում ենք դա։ Այլապես մարդը` բանական արարածը, չպետք է գործեր այսպես։ Գիտնականները հավաստում են, որ Երկրի վրա եղել են մի քանի քաղաքակրթություններ, որոնք ոչնչացել են։ Կան նաև ենթադրություններ, որ մարդը ներմուծված է Երկիր մոլորակ որպես գիտափորձ, և հիմա մոտ է գիտափորձի ավարտը։ Լավ, դրանք թող գիտական հիպոթեզներ լինեն։ Բայց մեր աչքերով տեսածի՞ն ինչ ասենք։

Գիտությունն այնքան է զարգացել, որ մի կոճակի սեղմելով կարող ենք տեսակապով զրուցել օվկիանոսից այն կողմ գտնվողի հետ։

Մյուս կողմից գիշեր ու զօր զենքեր ենք արտադրում մեզնմանին ոչնչացնելու համար։

Դե լուծիր այս առեղծվածը։

Մոլորակի բոլոր անկյուններում մահ ու ավերածություն է։ Ինչով բացատրել այն երևույթը, որ կառավարման լծակն ստանալուց հետո մարդը 180 աստիճանով շրջադարձ է կատարում, հիմնովին կերպափոխվում։ Նրա ներսի ծրագի՞րն է դա թելադրում, թե՞ կա մեկ այլ բան, չգիտեմ։ Բայց որ մարդն իր գեներում ինքնասպանի ֆունկցիա ունի, դա ակնհայտ է։

Իսկ գուցե եկել է ներկա քաղաքակրթությունը փոխարինելու մեկ ա՞յլ քաղաքակրթությամբ։

Ասենք` Խաբեբաների քաղաքակրթությամբ։ Չէ, խաբեբաներ շատ ունենք։

Գուցե Ստահակների՞...

Օ՜, դրա պակասն էլ չունենք։

Ծաղրածուների՞, մանիպուլյատորների՞, ձեռնածուների՞, սրիկաների՞, բթամիտների՞...

Սրանցից էլ լիուլի ունենք։ Իսկ գուցե մարդկությունն իր վայրիվերո գործունեությամբ այնպես է վրդովեցրել մեր այլմոլորակային եղբայրներին, որ կփորձեն մեկընդմիշտ փակել «Մարդ» ծրագիրը, որպեսզի մեր հրաշք մոլորակը փրկե՞ն կործանումից։

Հնարավոր է։

Իսկ չե՞նք կարող մինչ այդ խելքի գալ...

Դե ոնց խելքի գանք, եթե մեր մեջ ծրագիր է դրված, իսկ բժշկությունն էլ դեռ չի գտել մարդու միջից այդ ինքնակործան գենը զտելու, մաքրելու միջոցը։

Իսկ եթե ավելի լուրջ` ամեն ինչ մեր ձեռքին է, մեր` բանական արարածներիս ձեռքին։ Կարող ենք ամեն ինչ փոխել։ Դրա համար ժամանակ է պետք։ Եվ կգա այդ ժամանանը։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3417

Մեկնաբանություններ