Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Անհույս վիճակում գտնվող տգետը ավելի հեշտ է տրվում նրբորեն մշակված մանիպուլյացիաներին

Անհույս վիճակում գտնվող տգետը ավելի հեշտ է տրվում նրբորեն մշակված մանիպուլյացիաներին
14.05.2026 | 12:00

Մարդկանց ցանկացած մասշտաբի գործունեություն իր արդյունքների հետ միասին գտնվում է կատարյալ ձախողման և մեծ ու անսպասելի հաջողությունների միջև ինչ-որ տեղ։

Կատարյալ ձախողման անմիջական հարևանությամբ գտնվում է մարդկանց մի կերպ գոյություն քարշ տվող կյանքը, ներառյալ հասարակ մարդկանց, վերնախավի և իշխանությունների մի կերպ գոյություն քարշ տալը։

Ըստ որում, գոյություն քարշ տալը կենցաղային իմաստ ունի միայն հասարակ մարդկանց և վերնախավի ոչ իշխանական կտորի համար, իսկ վերնախավի մերձիշխանական կուշտ կտորի և բուն իշխանության համար գոյություն քարշ տալն ունի քաղաքական և արտաքին աշխարհի հետ մրցակցային անկարողության իմաստ։

Եվ քանի որ ձախողման եզրին գտնվող ու մի կերպ գոյություն քարշ տվող իշխանությունների կյանքի նպատակը այդ իշխանությունը հնարավորինս երկարաձգելն է, ապա դա անելու համար առաջին պլան են մղվում խաբեության բազմատեսակ միջոցներն ու տեխնոլոգիաները՝ հասարակ մարդկանց մանիպուլացնելու համար։

Եվ այստեղ իշխանություններին օգնության է գալիս ընտրազանգվածի հնարավորինս անկիրթ, տգետ և աշխարհի գործերից անտեղյակ լինելը։

Դրանից բացի, կա նաև իշխանության հաջողության համար մի շատ կարևոր հանգամանք ևս, այն է՝ ինչքան տգետ մարդը անհույս վիճակում է գտնվում, այնքան շատ ավելի հեշտ է տրվում ինքնախաբեության և հավատում նրբորեն մշակված մանիպուլյացիաներին։

Նայեք հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք բացահայտորեն ստեղծվել են անհույս վիճակում տևականորեն գտնվող մարդկանց կողմից լավ կյանքի մասին ֆանտազիաների, երազանքների ու հաճելի ինքնախաբեության արդյունքում։

Մեր երազանքային կյանքի վկաներից է նաև անձ մակարդակով հասարակության մեջ ազդեցիկ լինելու իմիտացիան՝ բազում և անմիտ կուսակցություններից որևէ մեկի պարագլուխը լինելով. քաղաքական կյանքի տհասության մի բացահայտ նշան, որը շատ ձեռնտու է նաև իշխանության մանիպուլյացիոն վերարտադրության պրոցեսում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7645

Մեկնաբանություններ