«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սուրբ Հաղորդությունից ժամանակավոր հեռացման կանոնական հիմքերը

Սուրբ Հաղորդությունից ժամանակավոր հեռացման կանոնական հիմքերը
17.07.2026 | 17:29

ՄԱՍ 1

Արժանավորության սկզբունքը

Սուրբ Հաղորդությունը Եկեղեցու սրբազնագույն խորհուրդն է և պաշտամունքային կյանքի կենտրոնը։ Այդ պատճառով առաջին դարերից սկսած Եկեղեցին մեծ զգուշությամբ է սահմանել, թե ով, երբ և ինչ հոգևոր ու կանոնական վիճակով կարող է մոտենալ Տիրոջ Մարմնին և Արյանը։

Այսօր հաճախ կարելի է լսել հետևյալ պնդումը. «Եթե մարդը պաշտոնապես բանադրված կամ նզովված չէ, ապա քահանան իրավունք չունի մերժելու նրան Սուրբ Հաղորդություն տալ»։

Առաջին հայացքից այս միտքը կարող է համոզիչ թվալ, սակայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը հստակ տարբերակում է պաշտոնական նզովքը կամ բանադրությունը՝ Սուրբ Հաղորդությունից կամ աղոթական հաղորդակցությունից ժամանակավոր հեռացումից և ապաշխարության շրջանից։

Այս նոր շարքով հերթով կներկայացնենք «Կանոնագիրք Հայոց»-ի այն կանոնները, որոնք կարգավորում են այս խնդիրը։

Սկսենք Առաքելական կանոններից։

Առաջինը դիտարկենք Առաքելական կանոն Բ-ն՝ «Վասն կիւրակէի պատարագ մատուցանել»:

Աղբյուր․ Կանոնագիրք Հայոց, Ա հատոր, Սահմանք եւ կանոնք զոր եդին աշակերտքն Քրիստոսի, կանոն Բ։

Գրաբար բնագիր. «…յաւուր միաշաբաթւոջ յամենայն կիւրակէի եղիցի տաւն եւ պաշտաւն եւ խորհուրդ Տէրունական Մարմնոյ եւ Արեան Տեառն… եւ արժանաւորքն հաղորդեսցին՝ մի՛ արհամարհանաւք, այլ մեծաւ երկիւղիւ»։

Բառացի աշխարհաբար.

«…միաշաբաթ օրը՝ ամեն կիրակի, թող լինի տոն, պաշտամունք և Տիրոջ Մարմնի ու Արյան խորհուրդ… և արժանավորները թող հաղորդվեն՝ ոչ թե արհամարհանքով, այլ մեծ երկյուղով»։

Կանոնի նշանակությունը

Այս կանոնը հաստատում է եկեղեցական կանոնական իրավունքի առանցքային մի սկզբունք. Եկեղեցին չի ասում պարզապես՝ «թող բոլորը հաղորդվեն»։ Նա հստակ սահմանափակում է դնում՝ «արժանաւորքն հաղորդեսցին»։

Սա ցույց է տալիս, որ Սուրբ Հաղորդությունը երբեք չի դիտվել որպես առանց տարբերակման, ինքնաբերաբար բոլորին տրվող իրավունք։

Սուրբ Հաղորդությանը մոտենալը պայմանավորված է ոչ միայն մկրտված լինելու փաստով կամ պաշտոնական բանադրության բացակայությամբ, այլև անձնական արժանավորությամբ, երկյուղածությամբ և հոգևոր պատրաստությամբ։

Այս կանոնը կոնկրետ չի սահմանում, թե ով է որոշում այդ արժանավորությունը, սակայն հստակ հաստատում է, որ Եկեղեցին տարբերակում է արժանավոր և անարժան մոտեցումը Սուրբ Հաղորդությանը։ Իսկ թե այդ սկզբունքը գործնականում ինչպես է իրականացվում, սահմանվում է այլ կանոններով։

Եզրակացություն

Թեև այս կանոնը դեռևս չի տալիս գործնական կիրառության մանրամասները, այն հստակ հաստատում է մի հիմնարար սկզբունք.

Սուրբ Հաղորդությանը մոտենալը պահանջում է արժանավորություն և երկյուղածություն։ Իսկ թե Եկեղեցին ինչպես է գործնականում ապահովում այս սկզբունքի պահպանումը և ինչ կանոնական միջոցներ է նախատեսում դրա համար, կտեսնենք շարքի հաջորդ մասերում։

Շարունակելի

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 186

Մեկնաբանություններ

լինի" />
Էս քոթուկը կտրել չի լինի