Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գովաբանության ճամփան

Գովաբանության ճամփան
21.07.2026 | 00:03

Հուլիսի 21

Ես ձեզ սովորեցնում եմ լեռներ տեղափոխելու Իմ ճանապարհը:
Այս գովաբանության ճանապարհն է:
Երբ նեղությունները պաշարեն ձեզ, անմիջապես մտաբերեք բոլոր այն լավ բաները, որոնց համար պարտավոր եք շնորհակալ լինել.
«Օրհնեցէ՛ք, գովեցէ՛ք և բա՜րձր արարէք զնա յավիտյան»:
Միշտ ասեք, ամեն ժամ կրկնեք.
«Գոհությու՛ն Աստծո»:
Այս է լեռներ տեղափոխողը: Այսինքն շնորհակալությամբ լցված ձեր սրտերը:
Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ