Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շահի ու կորուստների անվերջ կռիվ է

Շահի ու կորուստների անվերջ կռիվ է
04.10.2024 | 17:34

Ոչ անվերջանալի ողբին, ոչ ուշացած հանճարեղ լուծումներին, ոչ էլ «բա ես ասում էի, չէ՞» ասողների բանակին միանալու ցանկություն բոլորովին չկա, քանի որ այս ամենը, առկա բազմակողմանի անկապության պայմաններում, անխուսափելի էր և դեռևս է՛։

Միայն իրատեսության կոչ, որը, հնարավոր է, նույնպես անիմաստ է։

Սեփական մեծ ու փոքր սխալների անվերջ շարանի արդյունքում հիմա չկա որևէ հզոր կամ կիսահզոր մեկը, որը մեզ բանի տեղ կդնի ու որը կուզենա լրջորեն խոսել մեզ հետ։

Շահի ու կորուստների անվերջ կռիվ է, իսկ մենք, կործանվելու պատրաստ, տգետ ու մանր ժուլիկներ ենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4595

Մեկնաբանություններ