Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մեր չապրած աշունները դեռ սպասում են համառորեն

Մեր չապրած աշունները դեռ սպասում են համառորեն
25.11.2024 | 10:26

Մենք ունենք բոլոր պատճառները` մի պահ թողնելու էս գորշ ու մրոտված քաղաքի կեղտոտ խոռոչները, գնալու էնտեղ` մեր մոտիկ ու հարազատ անտառները։

Էնքան մտերմիկ է նրանց կանչը, էնքան սիրառատ ու գունավոր։

Հիմա նրանք թաղված են խոր աշունների, հազար ու մի կախարդային հմայքների մեջ։ Հիմա նրանք փռել են փափուկ ու խշխշան գորգերը։ Հիմա նրանք անհամբեր սպասում են մեզ։

Ապրելու աշնանային անտառների վերջին ճիչերը, հատ առ հատ լսելու անտառների բոլոր դեղնակարմիր շշուկներն ու վազելու փաղաքուշ քամիների հետևից։

Ծառերից ու սրտից թափ տալու չորացած վերջին տերևները։ Ճյուղերը ցավեցնելու աստիճան։

Հիմա, հենց հիմա մենք ունենք բոլոր պատճառները` մի քիչ խշխշալու էս ապրող գույների հետ։

Հետո արդեն ուշ է լինելու, ու շատ ձյուն` ծերացած անտառներում ու ծերացող մեր սրտերում։

Մեր չապրած աշունները լաց են լինում մեր կարոտից ու դեռ սպասում են համառորեն։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 12500

Մեկնաբանություններ