-
26.01.2015|
13:08
Կառավարությունը զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման հարցում և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիարժեք կիրառության մեջ:
-
23.01.2015|
14:24
Չինաստանը Պեկինն ու Մոսկվան միացնող՝ 1,5 տրիլիոն յուան (242 միլիարդ դոլար) արժողությամբ գերարագընթաց երկաթգիծ կկառուցի, որի ընդհանուր երկարությունը 7000 կիլոմետր է, ուղեգիծը կանցնի Ղազախստանով, իսկ ճանապարհի տևողությունը կլինի երկու օր: Երկաթուղին կթեթևացնի Պեկինից Մոսկվա ճանապարհորդությունը և կկրճատի ճանապարհի տևողությունը՝ նշված է Weibo սոցիալական ցանցում կառավարության հայտարարության մեջ:
-
23.01.2015|
14:20
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, թե Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների անկումից: «Մեր ամենամեծ շահույթը վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումից է եղել»,- ասել է Բաբաջանը:
-
23.01.2015|
14:15
Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո` պետական և մասնավոր արժեթղթեր գնելու նպատակով՝ խթանելու Եվրոպայի տնտեսական զարգացումը։
-
23.01.2015|
00:38
«Տարբեր կազմակերպություններ տարբեր են տալիս, ամեն մեկն ունի իր գնահատման մեթոդը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի իրական հատվածի հետ աշխատանքը և նրանց աջակցությունը մի քիչ այլ պատկերներ են վերջում տալիս»,- այսպես է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը արձագանքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերջին կանխատեսմանը, համաձայն որի՝ 2015-ին ՀՀ-ն կգրանցի 0 % տնտեսական աճ:
-
23.01.2015|
00:30
Կառավարությունը փորձում է խթանել և աշխուժացնել օտարերկրյա ներդրումները։ Գործադիրը հաստատեց շահութահարկը 20 %-ից 2 % դարձնելու մասին օրինագիծը։
-
22.01.2015|
00:00
Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն անցկացվում է 45-րդ անգամ: Համաժողովին մասնակցելու են 2500 գործարարներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, երկրների առաջնորդներ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Մերկելը:
-
21.01.2015|
15:43
Մի քանի ամիս առաջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսում էր, որ այս տարի մեր տնտեսությունն ունենալու է 3,5 տոկոս աճ, հիմա եվրոպացի փորձագետների կանխատեսումները հոռետեսական են դարձել. Նրանք կանխատեսում են տնտեսության 0 տոկոս աճ:
-
20.01.2015|
14:58
Նավթի միջազգային գների 40 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի պայմաններում ռուսաստանցիների իրական եկամուտները կարող են 2-3 տարում նվազել 10 տոկոսով՝ կարծում է ՌԴ ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:
-
20.01.2015|
14:57
Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից կախում ունեցող ինը երկրների տնտեսությունների համար՝ գրում է The Guardian-ը: