-
04.03.2013|
15:38
Նորվեգիայի Նոբելյան մրցանակների կոմիտեն տեղեկացրել է, որ 2013 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են 259 թեկնածուներ, այդ թվում 50 հասարակական ու միջազգային կազմակերպություններ: 2011-ին Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով ներկայացվել էր 241 առաջարկ:
-
04.03.2013|
15:37
Ռուսների համար կնոջ խորհրդանիշ շարունակում է մնալ Ալլա Պուգաչովան: Համառուսական հարցման արդյունքներով նրան առաջին տեղում են տեսնում 16 տոկոսը, իսկ տղամարդկանց 20 տոկոսը:
-
04.03.2013|
15:30
Նախօրեին Լոնդոնի Գեորգ 7-րդ թագավորի անվան հոսպիտալ էր տեղափոխվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` ստամոքսին առնչվող խնդիրներով:
-
04.03.2013|
15:24
Մարտի 4-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կդիմեն հայցով` պահանջելով վավերացնել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:
-
04.03.2013|
12:05
Մարտի 5-ը ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը կազմակերպել են մի շարք միջոցառումներ։
-
04.03.2013|
11:58
ՄԻԱՎ վարակով ծնված աղջկան հաջողվել է բուժել դեղային թերապիայի միջոցով։ Այդ մասին հայտարարել են Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները։ Ինչպես հայտնել են գիտնականները, դեղամիջոցներ երեխային տվել են շատ վաղ շրջանում։ Երեխան այժմ 2,5 տարեկան է։ Նա արդեն 1 տարի դեղեր չի ընդունում և շատ առողջ տեսք ունի։ Եթե աղջիկը հետագայում բողոքներ չունենա, ապա նա կդառնա պատմության մեջ երկրորդ մարդը, ով բուժվել է ՄԻԱՎ վարակից։
-
04.03.2013|
11:54
Սերբիայի վարչապետ Իվիցա Դադիչը երկուշաբթի Բրյուսելում կհանդիպի Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հետ, որպեսզի քննարկեն Կոսովոյի տարածքում մնացած էթնիկ սերբերի ճակատագիրը։
-
04.03.2013|
11:51
Քենիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Դրանք նոր սահմանադրության ընդունումից հետո առաջինն են։ Նախկին ընտրությունները կայացել են 2007 թվականին և ավարտվել են իրար դեմ թշնամաբար տրամադրված էթնիկ խմբավորումների միջև զանգվածային բռնություններով, ինչի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր զոհվել։
-
04.03.2013|
11:50
Այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներն ամբողջ աշխարհից հավաքվելու են Հռոմում, որպեսզի սկսեն նոր Պապի ընտրման գործընթացը։ Մինչև քվեարկությունը կարդինալների խորհուրդը կանցկացնի ամենօրյա խորհրդակցություններ։ Կարդինալների ժողովը կմեկնարկի Սիքստինյան կապելայում մյուս շաբաթ։
-
03.03.2013|
20:29
Մոսկվան աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է: Մոսկվան նաև միլիարդատերերի բնակավայրն է` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից 80 միլիարդատեր ապրում են Մոսկվայում: Մեկ հարցում Ռուսաստանը ԱՄՆ-ից առաջ անցել է` Նյու Յորքում ապրում են ընդամենը 70 միլիարդատերեր: