-
27.02.2013|
16:57
Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն:
-
27.02.2013|
15:48
«Մարզպետի հրաժարականը պետք է ընդունի կառավարությունը: Թե ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունն առաջիկայում կտեսնենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովիկ Աբրահամյանը` իր կողմից հավելելով, թե Աշոտ Գիզիրյանի հրաժարականը «բարոյական քայլ է, ո´չ իշխանության, ո´չ կուսակցության պարտադրանքը»:
-
27.02.2013|
15:32
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:
irates.am-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
-
27.02.2013|
14:26
«Ես երբևէ երկրի ղեկավար չեմ ուզում դառնալ: Վարչապետ առաջ ուզում էի, հիմա` ոչ, որովհետև ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
-
27.02.2013|
13:05
Փետրվարի 27-ին` ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
-
27.02.2013|
12:34
Իտալիայի ձախկենտրոնամետ դաշինքի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին դեպի փակուղի տանող խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է, որ Իտալիան այժմ «դրամատիկական իրավիճակում է գտնվում»։ Մտահոգությունները, որ փակուղային դրությունը կհանգեցնի եվրագոտու ճգնաժամի հետագա լարման, բացասաբար է ազդել եվրոպական և ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև եվրոյի փոխարժեքի վրա։
-
27.02.2013|
12:17
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:
«Իրատես de facto»-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
-
27.02.2013|
11:27
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
-
27.02.2013|
11:04
Չինաստանում տարրական դպրոցի շենքի փլուզման հետևանքով չորս աշակերտ է մահացել։ Շենքի կամ նրա մի մասի փլուզումը տեղի է ունեցել Լաոխեկոու քաղաքում։ Մեծ թվով երեխաներ տուժել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
-
27.02.2013|
11:02
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ 2006 թվականից դեկտեմբերից ի վեր, երբ երկրում սրվեց թմրանյութերի վաճառքի խնդիրը, անհետ կորել է ավելի քան 26 հազար մարդ։ Այս թիվն էապես մեծ է, քան նախկինում հայտարարվում էր կառավարության կողմից։