-
11.02.2013|
17:08
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-երորդը, ում հրաժարականի մասին լուրը ժամեր առաջ հանկարծակիի բերեց ողջ կաթոլիկ (և ոչ միայն կաթոլիկ) աշխարհը, նոր հարցականներ պարտադրեց համաշխարհային լրատվամիջոցներին:
-
11.02.2013|
14:31
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.
-
11.02.2013|
12:10
Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Խատիբը հայտարարել է նախագահ Բաշար Ասադի ներկայացուցչի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Խատիբը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ բանակցությունների թեման իշխանության՝ հնարավորինս անարյուն և առանց կործանումների փոխանցումն է։
-
11.02.2013|
12:05
Մեքսիկական բանակը հաղորդել է երկրի թիվ մեկ նորկոբարոնի, «Դե Սինալոա» խմբավորման առաջնորդի՝ Խոակինա Գուսման Լոերայի պահակախմբի ղեկավարի ձերբակալման մասին։
-
11.02.2013|
00:13
Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան 1 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել այն մարդուն, ում տրամադրած տեղեկության օգնությամբ հնարավոր կլինի ձերբակալել երեք մարդու, այդ թվում՝ ոստիկանի սպանած անձնավորությանը։
-
10.02.2013|
20:49
Սենսացիոն այս հայտարարության հեղինակը «Անժիի» հարձակվող Էտօ’Օ-ն է, ով ասել է, որ, վախենալով վնասվածք ստանալուց, հրաժարվել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանն ազգային հավաքականի կազմում հանդես գալուց, ինչի համար էլ արժանացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքին:
-
10.02.2013|
18:02
ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին Սահմանադրական դատարան է ներկայացրել իր դիմումը` Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:
-
10.02.2013|
16:00
Արտասահմանցի երեք բժշկի են սպանել Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ չարագործները հարձակվել են բժիշկների վրա նրանց իսկ տանը։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ բժիշկները Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկացնում են, որ վերջիններս ներկայացնում էին Չինաստանը։ Սպանվածներն աշխատում էին Պոտիսկում քաղաքի կենտրոնական հիվանդանոցում և շրջում էին առանց ոստիկանական ուղեկցության։ Բժիշկներից մեկին գլխատել են, կտրել մյուստների կոկորդը։
-
10.02.2013|
15:55
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը, որ լքում է իր պաշտոնը, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «Թալիբան» շարժման դեմ պայքարում Հյուսիսատլանտյան դաշինքը հասնում է հաղթանակի։ Գեներալի խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը գրոհայինների հետ մարտերում երկար ուղի են անցել՝ հաղթանակի համար պայմաններ ստեղծելով։
-
09.02.2013|
21:42
2002 թ. Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որ պատկանում է Անրի Մատիսի վրձնին, մաքսանենգներից առգրավվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: