-
07.02.2013|
11:45
Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում անցկացնելու են հանդիպում, որի ընթացքում կփորձեն հերթական անգամ համաձայնեցնել 2014-2020թթ. բյուջեն։
-
07.02.2013|
11:44
Մալիում աֆրիկյան երկրների կողմից իրականացվող ռազմական առաքելությունը հնարավորինս արագ պետք է փոխվի ՄԱԿ-ի կողմից խաղաղարար գործողության։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։
-
06.02.2013|
20:29
«Կարֆուրը» պետք է իր գործունեությունը ծավալի Հայաստանում և մենք ամեն ինչ անելու ենք նպաստավար պայամններ ստեղծելու համար: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, ու քննարկվել են այդ առնչությամբ բոլոր հարցերը»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
-
06.02.2013|
17:40
Այսօր կտրուկ վատացել է ՀՀ նախագահի թեկնածու, արդեն տասնվեց օր հացադուլի մեջ գտվող Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը: Հետաքրքիր է` գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պատրաստավո՞ւմ է այցելել Ղուկասյանին` հարցրին լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
-
06.02.2013|
16:06
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ:
-
06.02.2013|
13:28
ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը:
Հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:
-
06.02.2013|
12:35
Փետրվարի 8-10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի գրողների միությունը և «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով գիտաժողովը։ Այն նախատեսված է երիտասարդ տեսաբանների, գրականագետների, քննադատների համար։
-
06.02.2013|
12:27
Անհայտ մեկը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մուհամեդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Կահիրեում, դուրս գալով մզկիթից, զրուցում էր մարդկանց հետ։
-
06.02.2013|
12:26
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկայում կայցելի Իսրայել, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Նա նաև մտադիր է այցելել Հորդանան, լինել Հորդանան գետի արևմտյան ափին։
-
06.02.2013|
12:25
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի հարյուր գրոհային։ Նրա խոսքով՝ իսլամիստները փախել են Մալիի հյուսիսում գտնվող բազայից և այժմ թաքնվում են երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում։