-
04.02.2013|
14:58
Քիչ առաջ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է ՕԵԿ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրունի Խաչատրյանը` սրտի կաթվածից:
-
04.02.2013|
11:48
Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
-
04.02.2013|
11:47
Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։
-
04.02.2013|
11:41
Ավելի քան 20 դատապարտված կոյուղու միջով փախել է Ռիո դե Ժանեյրոյի բանտից։ Բանտի աշխատակիցները հայտարարել են, որ փախուստի դիմած 4 ազատազրկված արդեն բռնվել է, մյուսներին մոտակա ժամերին նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ առայժմ նրանց չի հաջողվել լքել կոյուղու թունելը։
-
03.02.2013|
20:32
Բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել իսպանական քաղաքներում այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը և ժողովրդական կուսակցության մյուս անդամներն իբր հարստացել են կուսակցական գաղտնի ֆոնդերի շնորհիվ։
-
03.02.2013|
20:31
Ավելի քան 16 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի ոստիկանատան վրա գրոհայինների հարձակումից։ Ոստիկանության տվյալներով՝ ապստամբները փորձել են գրոհով վերցնել ոստիկանական շենքն այն բանից հետո, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան։
-
03.02.2013|
13:12
Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
-
03.02.2013|
10:51
Fendi նորաձևության տունը գարնանը սկսում է վերանորոգել Հռոմի շատրվանները և սկսելու է հանրահայտ Տրևիից, փոխարենը պետությունը թույլ կտա 2015-ին` ի պատիվ Fendi-ի 90-ամյակի, ցուցադրություն անցկացնել շատրվանի մոտ:
-
03.02.2013|
10:50
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Հենարան» ակումբում ասել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պետականության դեմ ուղղված հարված չէր, պետականության դեմ ուղղված հանցագործություն էր մարտի 1-ը, իսկ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն` հոկտեմբերի 27-ը, երբ գնդակահարվեցին իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, իսկ կատարվածը հարված է զուտ նախագահական ընտրական գործընթացին:
-
03.02.2013|
10:48
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քարոզարշավը բաժանում է երկու փուլի` մինչև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը և մահափորձից հետո: «Հիմա հայրենասիրության ադրենալինը բարձրացավ: Ես համոզված էլ լինեմ, որ հաղթելու եմ, իմ թեկնածությունը կհանեմ: Եթե ընտրություններն ամսի 18-ին են լինելու, ես դուրս եմ գալու 8-ին, իսկ եթե հետաձգվի, ապա կհանեմ նոր ժամկետից 10 օր առաջ»: