-
03.02.2013|
10:51
Fendi նորաձևության տունը գարնանը սկսում է վերանորոգել Հռոմի շատրվանները և սկսելու է հանրահայտ Տրևիից, փոխարենը պետությունը թույլ կտա 2015-ին` ի պատիվ Fendi-ի 90-ամյակի, ցուցադրություն անցկացնել շատրվանի մոտ:
-
03.02.2013|
10:50
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Հենարան» ակումբում ասել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պետականության դեմ ուղղված հարված չէր, պետականության դեմ ուղղված հանցագործություն էր մարտի 1-ը, իսկ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն` հոկտեմբերի 27-ը, երբ գնդակահարվեցին իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, իսկ կատարվածը հարված է զուտ նախագահական ընտրական գործընթացին:
-
03.02.2013|
10:48
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քարոզարշավը բաժանում է երկու փուլի` մինչև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը և մահափորձից հետո: «Հիմա հայրենասիրության ադրենալինը բարձրացավ: Ես համոզված էլ լինեմ, որ հաղթելու եմ, իմ թեկնածությունը կհանեմ: Եթե ընտրություններն ամսի 18-ին են լինելու, ես դուրս եմ գալու 8-ին, իսկ եթե հետաձգվի, ապա կհանեմ նոր ժամկետից 10 օր առաջ»:
-
03.02.2013|
10:46
ԱՄՆ-ը դատապարտել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը եւ կոչ է արել խնդիրը կարգավորել երկրում սահմանադրական ընտրություններ անցկացնելով` պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները:
-
03.02.2013|
10:40
Պարույր Հայրիկյանին այցելել են ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ Հայաստանի մասին դույզն ինչ մտածող մարդը նման բան չէր անի.
-
03.02.2013|
10:39
«Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:
-
03.02.2013|
10:37
Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին տեղեկացրել է, որ ՀԲ տնօրենների խորհուրդը Հայաստանին է հատկացրել հերթական վարկային ծրագիրը` 45 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն առաջիկա 4 տարիներին ուղղվելու է ճանապարհաշինությանը, ճանապարհների սպասարկմանն ու պահպանմանը:
-
03.02.2013|
10:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որ հունվարի վերջին Երևանում էր, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները մահափորձ չի համարում:
-
02.02.2013|
15:28
Կոնգրեսի շենքում փակ արարողության ընթացքում տեղի է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի երդման արարողությունը։ Այս պաշտոնում Քերին փոխարինել է Հիլարի Քլինթոնին, ով պետքարտուղարությունը ղեկավարում էր 2009 թվականից։
Երդման արարողությունն անցկացրել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Էլենա Քեյգը։ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, բռնել էր նրա կինը՝ Թերեզան։
-
02.02.2013|
15:27
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավարտվել է երկրի նախագահ Ուգո Չավեսի հետվիրահատական ապաքինումը, և այժմ սկսվել է վերականգնողական նոր փուլ։