-
10.01.2013|
18:32
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝www.elections.am կամ տեղամասային կենտրոններ:
-
10.01.2013|
18:30
Փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
-
10.01.2013|
18:15
Կատարված աշխատանքների արդյունքում՝ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները։
-
10.01.2013|
17:23
«Ինձ այս տասն օրերի ընթացքում անընդհատ հարցնում են` ինչո՞ւ չառաջադրվեցի: Ես մի պատասխան ունեմ` քաղաքական գործիչներ
չեն դառնում, այլ ծնվում են, ուղղակի գործունեության մեջ հղկվում են»,-նկատեց երկրի գլխավոր մարքսիստը:
-
10.01.2013|
14:15
Թեև կառավարությունը հաստատեց 2013-ի իր գործունեության ծրագիրը, այնուհանդերձ, այն դեռևս կլրամշակվի։ Առաջիկա երկու օրերին նախարարներին լուրջ աշխատանք է սպասում։
-
10.01.2013|
13:05
Հունվարի 10-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է: Իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:
-
10.01.2013|
12:46
ՀՀ կառավարությունը սահմանել է օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման իրականացման և այդ նպատակով վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգերը։
-
10.01.2013|
12:28
«Armenian Extreme Club»-ը բոլոր քարանձավախույզներին, քարանձավասերներին և հետաքրքիր ֆիլմերի սիրահարներին այսօր, ժամը 18:30-ին հրավիրում է ֆիլմ-դիտման (Տերյան 59): Ներկայացվելու է BBC-ի նկարահանած «Caves» ֆիլմը, որից հետո կլինեն քննարկումներ ֆիլմի և քարանձավների որոնման թեմայով:
-
10.01.2013|
12:17
Հունվարի 10-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը:
-
10.01.2013|
12:14
Շուրջ 80 մարդ է տուժել երեկ Նյու Յորքում մարդատար լաստանավի վթարի հետևանքով։ Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։