-
06.01.2013|
22:26
Պեկինում մահվան երկու դեպք է արձանագրվել H1N վիրուսից, որը հատնի է որպես խոզի գրիպ: Չինական լրատվամիոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանցից մեկին, հայտնում են, որ Պեկինում գրիպով հիվանդների թիվը բարձր ցուցանիշի է հասել, իսկ H1N1-ը գերակայող է դարձել:
-
06.01.2013|
20:44
Հունվարի 6-ին` ժամը 18.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Սեւանում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
-
06.01.2013|
19:45
Զինծառայողի համար 3-րդ խմբի, բացասական ռեզուսով արյուն է հարկավոր: Ընդամենը մի քանի գրամ արյունը կարող է փրկել տղայի կյանքը: Օգնեք և տարածեք այս հղումը:
-
06.01.2013|
17:42
Եգիպտական լրատվամիջոցները համացանցում տեղակայել են նախագահ Մուհամեդ Մուրսիի մի տեսագրություն, որտեղ նա ուղղակի ասում է, թե ինչ է մտածում Իսրայելի ու հրեաների մասին: Տեսագրությունը կատարվել է 2010 թվականին, երբ Մուհամեդ Մուրսին դեռ նախագահ չէր և մտքով էլ չէր անցնում նախագահ դառնալ:
-
06.01.2013|
17:39
«Մուսուլման եղբայրները» մեղադրվում են ԱՄՆ վարչակարգից 10 միլիարդ եգիպտական ֆունտ (1,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն ստանալու մեջ:
-
06.01.2013|
17:38
Այսօր Ադրիանո Չելենտանոյի ծննդյան օրն է, լրանում է նրա 75 տարին: Երգիչ, դերասան, ռեժիսոր` մասնագիտությամբ, կոչումով պարզապես իտալացի Ադրիանո Չելենտանոն այսօր ամենանշանավոր իտալացին է աշխարհում:
-
06.01.2013|
17:27
Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:
Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
-
06.01.2013|
17:10
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր սիրիացիներին ուղղված իր ելույթում ահաբեկիչներին ու դավադիրներին մեղադրել է 2011թ. մարտից շարունակվող զինված հակամարտության համար։ Նա սիրիացի ժողովրդին համախմբման կոչ է արել և խոստացել է անցկացնել քաղաքական բարեփոխումներ։
-
06.01.2013|
16:10
Հունվարի 6-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Իջեւանում, Դիլիջանում, Սեւանում տեղում է ձյուն: Տավուշի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է ամպամածություն, Ապարանում եւ Ալագյազում` բուք:
-
06.01.2013|
16:08
Ոստիկանությունը Հնդկաստանի հարավում յոթ մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մեջ: Ենթադրվում է, որ ձերբակալվածները, որոնց մեջ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ կան, վիրահատությունների համար պայմանավորվել են տեղի աղքատ բնակիչների հետ` հետագայում օրգանները վաճառելու նպատակով: