-
01.01.2013|
20:01
Վիետնամում նոր տարին նշվում է լուսնային օրացույցով հունվարի 21-ից փետրվարի 19-ը, փաստորեն` գարնանը և յուրաքանչյուր վիետնամցու տանը պետք է լինի ծաղկող դեղձի ճյուղ: Տոնական սեղանին պարտադիր են ծաղկեփնջերը: Մթնշաղի հետ խարույկներ են վառվում զբոսայգիներում, այգիներում, փողոցներում, ածուխի վրա բրնձից քաղրավենիքներ են պատրաստվում:
-
-
01.01.2013|
19:58
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում արդեն 15 թեկնածուներ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
-
01.01.2013|
17:59
Գյումրեցի երիտասարդ ակտիվիստներ` Հասմիկ Տոնապետյանը, Արսեն Վարդանյանը և Մարինե Խաչատրյանը Ամանորի նախաշեմին իրենց կողմից կազմակերպված բարեգործական ակցիայի շրջանակներում, օգնել են գյումրեցի անօթևան բազմազավակ և միայնակ մայրերի ընտանիքներին` բաժանելով նրանց վառելափայտ, սնունդ և հագուստ:
-
01.01.2013|
17:57
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տեղեկացմամբ, Երևանում Ամանորի գիշերը սպասարկվել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ ավել է 100-ով: Ի դեպ, նախորդ տարիներին Ամանորին ևս նույնքան կանչ է սպասարկվել: «Շտապօգնության» կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ որևէ արտառոց միջադեպեր չի գրանցվել, փողոցներում նույնպես կանչեր չեն եղել:
-
01.01.2013|
15:47
Հունվարի 1-ին` ժամը 13.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
-
01.01.2013|
15:43
Ի՞նչ է բերելու 2013-ը: Շատերն այս հարցի պատասխանը փնտրում են հորոսկոպներում:
Ի՞նչ կապ ունի աստղերի դասավորվածությունը մարդկային ճակատագրի հետ: Իսկապե՞ս աստղերը դժբախտություն են բերո՞ւմ մարդկանց կամ ճակատագիր կանխորոշում:
-
01.01.2013|
14:43
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում կոչ է արել հայրենակիցներին զարգացնել տիեզերական տեխնոլոգիաներն ու ամրապնդել պետության հզորությունը։
-
01.01.2013|
14:41
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխուղեղի արյունատար անոթում տրոմբ է հայտնաբերվել։ Բժիշկները հաղորդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Տրոմբը գտնվում է աջ ականջի հետնամասում՝ ուղեղի և գանգի միջև»,- ասել են մասնագետները՝ ավելացնելով, որ հիվանդի նյարդային համակարգը չի տուժել, կաթվածի վտանգ այս պահի դրությամբ չկա։
-
01.01.2013|
14:35
Իտալիայում նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Այդ գիշեր կախարդական ցախավելով գալիս է բարի փերի Բեֆանան, բացում է դռները ոսկե բանալիով, մտնում քնած երեխաների սենյակները և բուխարուց նախօրոք կախված զուգագուլպաները նվերներ լցնում, իսկ չար երեխաներին մի պտղունց մոխիր կամ ածուխ է թողնում: