Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ:
Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2013-2016թթ. բյուջեի ծրագիրը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 13,5 միլիարդ եվրոյով՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնության հերթական փաթեթի դիմաց։
Պեկինում բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որը պետք է ընտրի կուսակցության ղեկավարությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելուց հետո վերադարձել է Սպիտակ տուն։ Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ Օբաման Վաշինգտոն է վերադարձել իր հայրենի քաղաք Չիկագոյից կնոջ և երկու դուստրերի հետ։
Գվատեմալայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 48-ի։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան, ով անձամբ է այցելել աղետի գոտի։
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...