20.06.2017|
09:00
«Ավտոբուսում աղբ թափելը խոզություն է» վերնագրով մի զավեշտ հրապարակեցինք «Իրատեսի» թիվ 43-ում` հունիսի 9-ին։ Մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան շրջանները` Աջափնյակ վարչական շրջանի 17, 15-րդ թաղամասերը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, Իսակովի պողոտան, Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը, այնուհետև «Ռոսիա Մոլը» հարավ-արևելյան հատվածի հետ կապող, օրնիբուն ուղևորներով ապահովված թիվ 67 ավտոբուսային երթուղու շարժակազմերից մեկում փակցված է վերոնշյալ ազդեցիկ ազդագիրը։