Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վերջերս ԱԺ-ին ներկայացրեց ձկնագողության դեմ պայքարի ծրագիրը։ Այն ամեն տարի այս ժամանակահատվածում ներկայացվում է օրենսդրի հաստատմանը և, ինչպես միշտ, կարևորվում է, քանի որ Սևանա լճի ձկնային պաշարներն անսպառ չեն։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։
«Շարմ Հոլդինգե-ը Երևան Մոլի և Կինոպարկի հետ համատեղ Sharming since 1991 կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգե-ի նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ՝ հայտարարել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոն։
Վայոց ձորի Արփի համայնքում կյանքն ընթանում է իր հունով, բայց բավական է մտերիմ զրույցի բռնվես պատահական բնակչի հետ, որ համոզվես, թե այդ «հունը» որքան քարքարոտ է ու բարդ:
Աննայի մորը գտանք երկրաշարժի չորրորդ օրը, տեղը ցույց տվեց Սպիտակի թիվ 1 դպրոցի աշակերտուհին.
-Երբ երկրաշարժը սկսվեց, ես դաս էի պատմում, ընկեր Ասյան ինձ միանգամից դուրս հրեց ու մնաց ահա այստեղ՝ պանելի տակ:
Կանչից մեկ ժամ անց շտապօգնության մեքենան մոտեցավ հյուրանոցին։ Մոտենալը մոտեցավ, բայց շտապօգնության միակ և անկրկնելի մասնագետը բժիշկ չէր, այլ հիվանդ տեղափոխող, որի ունակությունը սահմանափակվում էր ճնշում չափելով և թթվածնի քանակը օրգանիզմում որոշելով։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...