«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով, Երևանում կառուցվել է Իրաքի Շանգալ նահանգի 2014 թ. օգոստոս ամսին ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողը:
Թուրքական «Իհլաս» գործակալության մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբասովը վռնդվել է ռուսական հեռուստատեսությունից և հեռացվել պաշտոնից: Այս մասին գրել է Ֆ. Աբասովն ինքը Facebook-ի իր էջում:
Վերջերս Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ թուրք Բարբարոս Լեյլանին, որը նաև Շվեդիայում թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահն է, կոչ էր արել «սատկացնել հայ շներին»:
Բժշկական օգնության աշխատանքների կազմակերպումը տեղում շարունակելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակներում առավել օպերատիվ և համակարգված համագործակցություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից Արցախում է:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է հունական Լեսբոս կղզի՝ հանդիպելու միգրանտներին: «Ուզում եմ ձեզ ասել, որ դուք մենակ չեք», - փախստականներին այս խոսքերով է ողջունել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը, դիմելով աշխարհին՝ նա կոչ է արել ցուցաբերել «հասարակ մարդասիրություն»:
Ոստիկանությունը հաստատում է, որ երեկ ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։
Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...