Այն բուժաշխատողները, որոնք մինչև 2021 հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Բուժաշխատողների հավաստագրումը կսկսվի 2016 թվականի մայիսից։
Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասնագիտական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել Երևանի առաջատար մասնագետների հետ հանդիպման ընթացքում:
Առողջապահության ոլորտում լոկոմոտիվ հանդիսացող «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների համալիրը օրթոպեդիայի բնագավառի զարգացման նոր միջազգային չափորոշիչներին համապատասխան հայտ ներկայացրեց։
Երևանում գործունեություն ծավալող վաստակաշատ 7 բժշկուհիներ կանանց մեկամսյակի շրջանակներում այսօր պարգևատրվել են «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...