Հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ազգանվան փոփոխության և անշարժ գույքի տնօրինման փաստաթղթերը, որոնք հրապարակել էր «Սոբեսեդնիկ» ամսագիրը։
Որ սուտն ու ստելը համամարդկային երևույթներ են, կասկածից վեր է։ Բայց չգիտես ինչու տողերիս հեղինակն այն համոզման է, որ սուտն ու ստելը, ինչպես ասեմ, որ այլոց չվիրավորեմ, հայեցի չեն, չգիտես որտեղից և ում կողմից մեզ պարտադրվել են։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2015-ի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանն ազատ է արձակվել՝ ասել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել:
Համաձայն Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործող տնտեսավարողները ձմռան ամիսներին պարտավոր են իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրել ձյունից: Քաղաքապետարանը հորդորում է բոլորին պահպանել կարգը:
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...