Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Մերի Դաուշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014թ. գործունեության մասին զեկույցը։ Հարցերի մեծամասնությունը կապված է եղել բնակչության մարդահամարի և նրա նախնական արդյունքների հետ, գրում է apsny.ge-ն:
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
«Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։
Շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտան «երիտասարդացել» է ու լցվել պայքարի թարմ շնչով: Սա Հայաստանի քաղաքական-հասարակական լճացած մթնոլորտում հույսի շող է, և եթե երիտասարդներն իսկապես կարողանան իրենց պահանջն ի կատար ածել, Հայաստանն «առողջանալու» նշաններ ցույց կտա:
Ըստ զեկույցի, 2014 թվականին ամենամեծ սպառնալիքն աշխարհի համար եղել են «Իսլամական պետություն» խմբավորումն ու աշխարհի տարբեր հատվածներում դրա ճյուղավորումները։
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...