Ի պատասխան Գոռ Գևորգյանի 02.06.2015թ. իր ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութի, որը հրապարակեցին ինը լրատվական կայքեր, վստահեցնում ենք, որ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ կողմից արտադրվող ապրանքատեսակները մշտապես ենթարկվում են լաբորատոր փորձաքննությունների:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 12-ին, խորհրդարանում լսումներ են հրավիրված էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Ի՞նչ ենք մենք ակնկալում այդ լսումներից, որ էլեկտրաէներգիան ոչ թե 17 դրամո՞վ կթանկանա, այլ՝ 7:
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
Ամառը միշտ էլ հանդիսացել է ջրամատակարարման առումով «պիկ», հետեւաբար՝ ամենալարված ժամանակաշրջանը «Երևան Ջուր» ընկերության համար: Սովորաբար հունիսից մինչեւ սեպտեմբերի կեսը մոտ 15 տոկոսով ավելանում է ջրի սպառումը, ցավոք, նաեւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետ կապված:
Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, հունիսի 4-5-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովին:
Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի:
«Որսորդը բնապահպան չի դառնա»,- այսպես են կալանավորները պատկերավոր բնութագրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանին, ով, պարզվում է, իր ղեկավարած հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների խնդիրներին հաղորդ չէ:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...