-
20.05.2015|
12:43
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, ԱԺ կգան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
-
20.05.2015|
00:13
«Հայաստանի էլցանցերը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել էլեկտրաէներգիայի գինը 17 դրամով բարձրացնելու համար:
-
20.05.2015|
00:08
Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։
-
19.05.2015|
17:55
ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համատեղ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ:
-
19.05.2015|
17:52
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մտահոգություն է հայտնել, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում:
-
19.05.2015|
17:51
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-26-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
-
19.05.2015|
11:17
Լեհ զբոսաշրջիկը` ոմն Կ. Վրոն, նոր պետություն է հիմնել վիճելի տարածքում՝
Սլովենիայի և Հորվաթիայի արանքում նա Անկլավի թագավորություն անվանումով սահմանադրական միապետություն է հիմնել:
-
19.05.2015|
10:47
Հանրային հեռուստաընկերությունը, այլ ձևաչափում Հ1-ը, հավատացեք, բազմագույն երևույթ է։ Լուսաբաց է, վարդագույնն է իշխում Հ1-ի եթերում, ջանգյուլումային խոսքն ու զրիցը անսպառ լավատեսության սփոփիչ հունդեր են ցանում մեր անմեղ հոգիներում։
-
19.05.2015|
10:44
Երբ հօրս կորցրի, որբացա, դարձա որբ, կէս որբ:
Իսկ երբ կորցրի նաեւ մօրս, կրկին որբացայ, դարձայ նորէն որբ, այս անգամ սակայն կատարեալ որբ` հօրն ու մօրը կորցրած որբ:
-
19.05.2015|
10:05
Հայաստանի Հանրապետությունում կավահողի (ալյումինի) ելահումք են գնահատված նեֆելինային սիենիտները, որոնք լայնորեն տարածված են Հայաստանի կենտրոնական (Թեժսարի նեֆելինային սիենիտների զանգվածը) և հարավային (Մեղրու շրջանի նեֆելինային սիենիտների զանգվածը) մասերում։