-
18.07.2014|
11:25
«Հաղթանակ» զբոսայգին (հանրությանն առավել հայտնի «Մոնումենտը») ամռան այս տապին շատ մանուկների է իր մոտ «կանչում»: Երեկոյան ժամերին նրանց թիվը բավականին մեծ է լինում, որոնք տարբեր կարուսելների գույներով ու լույսերով հրապուրված՝ չեն ցանկանում գեթ մեկը բաց թողնել: Սակայն դրանց անվտանգությունը խիստ մեծ կասկած է հարուցում:
-
18.07.2014|
11:10
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խոսքին տեր կանգնել։ Կառավարության նիստում հաստատվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։
-
18.07.2014|
11:09
Շիրակի 34 և Լոռու 15 համայնքների հողագործներին կառավարությունը չանտեսեց։ Գործադիրը որոշեց 2013-ին և 2014-ին հողագործներին տրամադրած բարձր վերարտադրությամբ սերմացուի գումարների վերադարձի հարցը հետաձգել մինչև 2015-ի հունիսը։
-
18.07.2014|
11:06
Էլեկտրաէներգիայի թանկացման պտուղներն արդեն քաղում է ժողովուրդը։ Թեև էլեկտրաէներգիայի սակագինը ծրագրված է բարձրացնել օգոստոսի 1-ից, այնուհանդերձ, վերջին երկու շաբաթում խանութներում մի շարք ապրանքների գները բարձրացել են։
Եվ այսպես, արձանագրվել են տեղական արտադրության ապրանքների գները։
-
18.07.2014|
00:50
Երևանում, հայտնի երգի հանգույն` «ամեն ինչ վաճառվում է, և ամենքն են վաճառվում»-ին զուգահեռ ամեն քայլի կարող ես հանդիպել «տրվում է վարձով» մակագրությանը:
-
18.07.2014|
00:31
Իր ամբողջ գեղեցկությամբ ու հարմարավետությամբ Շանհայն ունի խնդիր, որ միանշանակ հարուցում է թե քաղաքաբնակների, թե բազում զբոսաշրջիկների մշտական դժգոհությունը: Խնդիրը բնապահպանական է:
-
17.07.2014|
19:26
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Լևոն Ավետիսյանի գլխավորությամբ, որոշեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման և նրանից գանձել 814 հազար դրամ հօգուտ պետության: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր խարդախության մեջ:
-
17.07.2014|
18:05
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր արդեն հինգերորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ արդեն 12 միլիարդ 695 միլիոն 535 հազար դրամ (մոտ 31 միլիոն 193 հազար դոլար) մեկնարկային գնով։ Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում, որպես վերջնաժամկետ նշվում է հուլիսի 29-ը։
-
17.07.2014|
14:09
Երևանում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, բարեկարգման աշխատանքները: Այս տարի ծրագրվում է բարեկարգել 32 շենք:
-
17.07.2014|
13:22
Թուրք ռեժիսոր, Թուրքիայի վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընը, ով Հայաստանում է գտնվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, պատրաստվում է ֆիլմ նկարահանելու 20-րդ դարասկզբի Արևմտահայաստանի հայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: