-
31.03.2017|
11:22
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկների ունեցած փայլուն մրցելույթից հետո ներկայացրել է Եվրոպայի առաջիկա առաջնությունում երկրի հավաքականի կազմը:
-
31.03.2017|
11:21
Marca-ի տեղեկացմամբ, երեկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մեծամասշտաբ պայմանագիր է կնքել իսպանական Telefonica ընկերության հետ, համաձայն որի «արքայականը» երկու տարվա համար կստանա հարյուր միլիոն եվրո:
-
31.03.2017|
11:19
Ընկերական հանդիպումների շրջանակում Ամստերդամում մրցել են Հոլանդիայի ու Իտալիայի ընտրանիները: Ի պատասխան տանտերերի, իտալացիները վայրկյաններ անց կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը, ապա խփել հաղթական գոլը:
-
31.03.2017|
11:17
Կայացել են 2018 թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան թևի տասնչորսերորդ տուրի հանդիպումները: Կրկին փայլուն է հանդես եկել Բրազիլիայի ընտրանին՝ սեփական հարկի տակ պարտության մատնելով պարագվայցիներին (3:0) ու փաստացի նվաճելով եզրափակչի ուղեգիր:
-
31.03.2017|
11:15
Հելսինկիում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում Եվգենյա Մեդվեդևան կարճ ծրագրից հետո վստահորեն ստանձնել է առաջատարի պարտականությունները՝ զգալիորեն առաջ պոկվելով երկրորդ-երրորդ հորիզոնականներում դիրքավորված կանադական Կետլին Օսմոնդ (75,98), Գաբրիել Դեյլման (72,12) զույգից: Մեր գեղասահորդուհու հավաքած միավորները (79,01) ընդամենը 0,2 նիշով են պակաս իրեն իսկ պատկանող աշխարհի ռեկորդից:
-
28.03.2017|
12:09
2018 թ. աշխարհի առաջնության եվրոպական թևի հինգերորդ տուրում Բելգիայի ընտրանու ունեցած հարաբերական անհաջողությունից հետո պարտություն չճաշակած ընտրանիները մնացին երկուսը՝ շվեյցարացիներինն ու գերմանացիներինը:
-
27.03.2017|
16:34
Առաջին կեսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում կարողացանք, մինչև վերջ հավատում էինք մեր ուժերին և փորձում խաղալ այնպես, ինչպես մարզիչը պահանջում էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան -Ղազախստան խաղից (2-0) հետո:
-
27.03.2017|
16:13
Կայացել են 2018 թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան թևի տասներեքերորդ տուրի հանդիպումները: Բրազիլացիներն ՈՒրուգվայում ջախջախիչ պարտության են մատնել տեղի հավաքականին, արգենտինացիները նվազագույն առավելությամբ են հաղթանակ տոնել Չիլիի ընտրանու նկատմամբ (հաղթական գոլի հեղինակը Մեսին է), նույնպիսի հաշիվ է գրանցվել Կոլումբիա-Բոլիվիա դիմակայությունում, պարագվայցիները 2:1 հաշվով հաղթանակ են տոնել Էկվադորի նկատմամբ:
-
27.03.2017|
16:12
Մոսկվայում ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության կարգավիճակ ունեցող, անվանի սամբիստ Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որին մասնակցեց աշխարհի շուրջ երեսուն երկրի երկու հարյուր պատվիրակ:
-
27.03.2017|
15:49
2018-ի աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Հայաստանի ընտրանին ընդունեց Ղազախստանի հավաքականին ու հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը հեղինակել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը: