-
10.02.2017|
12:23
Ֆուտբոլային մարզազգեստների վաճառքի ցուցանիշով (2016 թ.) անգլիական «Մանչեստր Յունայթեդն» առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում: Ակումբը դրանցից վաճառել է 2850000 հատ, որը մոտ 850 հազարով ավելի է «Ռեալի» իրացրածից: Երրորդը «Բարսելոնն» է՝ մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի:
-
10.02.2017|
12:22
Եկող շաբաթից մեկնարկում են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների փլեյ օֆ փուլի խաղարկությունները: Ֆուտբոլասերը կրկին մասն է դառնում համաեվրոպական մեծ տոնահանդեսի, սակայն այնպես էլ չէ, որ ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունները կամ գավաթի համար մրցակցությունները պակաս դիտարժան են:
-
09.02.2017|
15:42
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների ու համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը:
-
07.02.2017|
12:13
Շվեդիայում ավարտվեց գնդակով հոկեյի աշխարհի 38-րդ առաջնությունը: Եզրափակչում սրերը խաչաձևեցին տանտերերի ու ռուսների ընտրանիները: Հատկանշական է, որ աշխարհի առաջնությունների գլխավոր եզրափակչի 28 հանդիպումում հենց այս երկուսն են վիճարկել ուժեղագույնի կոչումը:
-
07.02.2017|
12:11
Պրեմիեր լիգայում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսիի» ֆանտաստիկ խաղը կարծես թե բացել է իտալական թերակղզու ֆուտբոլի գլուխ կանգնած մեկենասների աչքերը: Չէ, այնպես չէ, թե մասնագետի գնահատման հարցում տարակարծություն կար, սակայն նրանք ժամանակին վրիպեցին Կոնտեին բաց թողնելու հարցում: Ի
-
07.02.2017|
12:10
Ավարտվեց Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը: Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին Բուրկինա Ֆասոյի ու Գանայի ընտրանիները: Լուսատախտակի վրա զրոյական ոչ-ոքի հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման 89-րդ րոպեն: Տրաորեն կարողացավ գրավել գանացիների դարպասն ու ապահովել իր թիմի հաղթանակը:
-
07.02.2017|
12:09
Տուգանայինից ուղիղ հարվածով Մեսին խփեց իր մարզական կարիերայի 27-րդ գոլը՝ այս ցուցանիշով դառնալով ակումբի ռեկորդակիր, «Բոռնմուտի» հետ խաղում Լուկակուն («Էվերտոն»), «Պեսկարայի» հետ խաղում Պարոլոն («Լացիո») դարձան պոկերի, իսկ Համշիկն ու Մերտենսը («Նապոլի»)՝ հեթ տրիկի հեղինակ: Հետաքրքիր հանդիպումների պակաս չկար, սակայն մարզադաշտերում, ի մասնավորի իսպանականում, փոթորկողը միայն ֆուտբոլային կրքերը չէին:
-
06.02.2017|
11:23
Փետրվարի 4-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում խրախուսվեցին 2016 թվականին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները: Ծաղկաձորում էին միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 100 երիտասարդ։
-
05.02.2017|
16:05
Պրեմիեր լիգայում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսիի» ֆանտաստիկ խաղը կարծես թե բացել է իտալական թերակղզու ֆուտբոլի գլուխ կանգնած մեկենասների աչքերը: Չէ, այնպես չէ, թե մասնագետի գնահատման հարցում տարակարծություն կար, սակայն նրանք ժամանակին վրիպեցին Կոնտեին բաց թողնելու հարցում:
-
04.02.2017|
12:52
Ընկերների հետ կիսվելով՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ասել է, որ այս ամառ ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Չելսի»: