-
17.01.2017|
12:10
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները գլխավորողներից (հիշեցնենք, որ բունդեսլիգայում դեռ չեն վերադարձել արձակուրդից) տուրը հաջող եղավ միայն «Չելսիի» համար, որը հետապնդողներից պոկվածությունն ավելի խոշոր դարձրեց: Մյուսների սայթաքումներն ավելի մեծացրին չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարի ինտրիգը, ինչն անկողմնակալ ֆուտբոլասերի համար միանգամայն շահավետ է, քանզի երբեմն անհայտությունը որոշակիությունից շատ ավելի լավ է:
-
16.01.2017|
19:53
Մադրիդի «Ռեալի» կազմում Սերխիո Ռամոսի յուրաքանչյուր մրցելույթ Սևիլիայում փշերով, հայհոյանքներով է ուղեկցվում:
-
16.01.2017|
19:51
Իսպանիայի առաջնության «Բարսելոն»-«Լաս Պալմաս» խաղում Լիոնել Մեսիի հերթական գոլը ֆուտբոլիստի համար եղել է ռեկորդային:
-
16.01.2017|
19:50
Երկրորդ կիսամիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC և IBF վարկածներով չեմպիոնական գոտիների համար շվեդ Բադու Ջեկի ու բրիտանացի Ջեյմս Դիգեյլի մարտում տեղի է ունեցել ոչ այնքան հաճախ պատահող բան:
-
16.01.2017|
19:48
Իր գերթանկ գնումներով ամենակուլ հրեշի պես համաշխարհային ֆուտբոլի վրա հասած չինական ֆուտբոլը միաժամանակ հետևողական քայլեր է կատարում տեղացի կադրեր աճեցնելու, կադրային սեփական բանկ ունենալու ուղղությամբ: Դրան է մասնավորապես միտված լեգեոներների թվի լիմիտավորման սաստկացումը:
-
15.01.2017|
16:36
Անգլիական պրեմիեր լիգայի քսանմեկերորդ տուրում «Չելսին» արտագնայում «Լեստերի» նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:0 հաշվով՝ հավաքած միավորների թիվը հասցնելով 52-ի, որը յոթով ավելի է այս պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի» ունեցածից:
-
14.01.2017|
14:12
Համաձայն Իսպանիայի գավաթի վիճակահանության, մեկ քառորդում «Բարսելոնը» կմրցի «Ռեալ Սոսիեդադի», Մադրիդի «Ռեալը»՝ Վիգոն ներկայացնող «Սելտայի», «Աթլետիկոն»՝ ՝ «Էյբարի», «Ալավեսը»՝ «Ալկորկոնի» հետ:
-
13.01.2017|
12:08
Հունվարի 10-ին Դուբլինում կայացած հակադոպինգային ազգային կազմակերպությունների (NADO) հավաքում 19 երկրներ պահանջել են բոլոր ռուս մարզիկներին զրկել մրցումներին մասնակցելուց, ինչպես նաև երկիրը զրկել միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից:
-
13.01.2017|
12:03
Կայացան Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղերը: Մեկում մրցում էին «Մանչեստր Սիթին» ու «Հալ Սիթին», մյուսում՝ «Սաուտհեմպտոնն» ու «Լիվերպուլը»:
-
13.01.2017|
11:55
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-ի շրջանակներում կայացավ «Բարսելոն»-«Աթլետիկ» դիմակայության երկրորդ հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջինը Բիլբաոյում ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով, ու հատկանշականն այն էր, որ «Աթլետիկը» վերջին տասը րոպեին խաղացել էր սկզբում տասը, ապա ինը ֆուտբոլիստով, ու բարսելոնյան հրաշք եռյակը չէր կարողացել խաղը գոնե ոչ-ոքիի հանգրվան բերել:
ers">Գործընկերներ
Հետադարձ կապ