-
11.07.2016|
17:40
Համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկին՝ Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենտուսի» քսանիննամյա Լեոնարդո Բոնուչիին, ձեռք բերելու համար, տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը, անգլիական «Մանչեստր Սիթին» վաթսուն միլիոնանոց առաջարկ է անում թուրինյան ակումբին, համաձայն որի ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան վճարել ութ միլիոն եվրո աշխատավարձ:
-
10.07.2016|
12:50
Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը, Ռումինիա-Ֆրանսիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այդ խաղում հաղթեցին ֆրանսիացիները: Առաջնության մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, այսօր, եզրափակվում է մրցաշարը, ու խաղադաշտ է կրկին դուրս գալիս Ֆրանսիայի ընտրանին:
-
09.07.2016|
15:16
Կիրակի կայանալիք Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ դիմակայությունը չհաշված, որտեղ վերջինս առաջնությունը հյուրընկալած կողմն է, ֆուտբոլի Եվրոպայի մինչ այս առաջնությունը չորս դեպք է եղել, երբ տանտերերը հանդես են եկել խաղարկության գլխավոր հանդիպումում (Իսպանիա՝ 1964թ., Իտալիա՝ 1968թ., Ֆրանսիա՝ 1984թ.):
-
08.07.2016|
19:22
Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին:
-
08.07.2016|
19:20
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ ներկայացվել է որպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
-
08.07.2016|
09:08
Երեկ ուշ երեկոյան կայացած Գերմանիա-Ֆրանսիա դիմակայության արդյունքով հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Ի տարբերություն ընթերցողի, այս պահին մենք չգիտենք, թե ով է աշխարհամասի պատվավոր տիտղոսի համար մրցակցելու Պորտուգալիայի ընտրանու հետ, որը կիսաեզրափակչում կարողացավ առավելության հասնել ՈՒելսի ընտրանու նկատմամբ ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ:
-
08.07.2016|
01:30
Սեփականը պահելով անառիկ ու յուրաքանչյուր խաղակեսում հեղինակելով մեկական գոլ (երկուսն էլ Անտուան Գրիզմանի ակտիվում է)՝ Ֆրանսիայի ընտրանին կիսաեզրափակիչ փուլից տուն ուղարկեց աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին՝ իրավունք ձեռք բերելով եզրափակչում աշխահամասի չեմպիոնի կոչումը վիճարկելու Պորտուգալիայի ընտրանու հետ:
-
07.07.2016|
23:12
Ի հաշիվ փոխարինման ելած երիտասարդ Վահան Բիչախչյանի գոլի, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակին» հաջողվեց չեզոքացնել Գորիի «Դիլայի» խաղադաշտում կրած պարտության բացասական հաշվեկշիռն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:
-
07.07.2016|
15:32
2:0 հաշվով հաղթելով Ուելսի ընտրանուն՝ պորտուգալացիները դարձան ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության եզրափակիչ մտած առաջին թիմը:
-
07.07.2016|
09:45
Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի ղեկավարությանն ու պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին վստահության համար: