-
11.06.2018|
00:17
...թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ փիար կըլնի»։ Ընդհանուր առմամբ, նորերը սիրում են «Բելիտաժում» նստել-նարգիլե ծխել ու «ազգի փիար վիճակը ծանրացնել սրտներին»։
-
08.06.2018|
00:10
...թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմկլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։
-
05.06.2018|
02:38
Օրերս ուժային կառույցներից մեկի բաժնի վարիչ է նշանակվել «մե ուրախ, մե էքսցենտրիկ, մե մուրազ» անձնավորություն՝ հայտնի որպես շենշող թամադա, որը բոլոր կարգի հավաքույթներն ու խնջույքները սկսում է նույն կրեատիվ կենացով. «Խմենք մեզ կաշառք տվողների և բոլոր թանկագին կաշառակերների կենացը»։
-
01.06.2018|
00:32
...թե Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո որոշել է առժամանակ թողնել ՀՀԿ ղեկավարի աթոռն ու քաղաքականությունը:
-
29.05.2018|
01:08
Հանդիպման մասնակիցներից մեկի հավաստմամբ` համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը, և վերոնշյալ «ճնշման դրույթները» նույնպես, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն Հայաստան ժամանած հյուրերի զեկույցում։
-
25.05.2018|
02:07
...թե ԲՀԿ-ն արդեն տևական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ և խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։
-
22.05.2018|
00:30
...թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է. ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո, բ) կադրային այդ նշանակումներում ինքը որևէ դերակատարություն չունի։
-
18.05.2018|
10:35
...թե Ռուսաստանը մինչև վերջ հավատ չի ընծայել Սոչի՝ իր դուռը եկած հայաստանյան իշխանությունների՝ առ Ռուսաստան «ասքին». Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհակալություն հայտնած ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն անվերապահորեն «բարիդրացիական» չի եղել։
-
15.05.2018|
00:13
...թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն առաջացրել է անգամ իր թիմակից-պայքարի ընկերների խոր տարակուսանքը։
-
11.05.2018|
01:10
...թե փոխվարչապետի հովերով տարված, հանկարծահաս «աստեղային ժամի» մեջ հայտնված Արարատ Միրզոյանը օրերս Արցախ կատարած այցի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ իրեն իրադրության տեր է զգացել: