-
20.05.2016|
00:51
…թե Հովիկ Աբրահամյանը, որ ասել-խոսել-զրուցելու համար ՀԱԿ-ին մի գլուխ կառավարություն է կանչում, այս քաղաքական ուժի գլխավոր «դերակատարների» հետ հերթական պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր է լուծում:
-
17.05.2016|
21:22
... թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ` պաշտոնանկությունների տեսքով:
-
13.05.2016|
01:17
...թե Սերժ Սարգսյանը ճիշտ է ասել, որ կուլակաթափությունը չի ընդունում` «սա երեսունյոթ թիվը չէ», սակայն Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ հստակ ասել է. «Ես էլ եմ զզվում պաշտոնյաների դղյակներից, ես, գիտեք, դղյակ չունեմ»:
-
06.05.2016|
01:39
...թե Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով, թեև ֆինանսական խնդիրներ չեն եղել:
-
03.05.2016|
01:01
...թե որոշ հայ գործարարներ այնքան խարդախ են իրենց բիզնեսն առաջ տանում, որ դրսում ոչ ոք չի ցանկանում նրանց հետ գործ բռնել:
-
29.04.2016|
00:41
...թե Վարդան Օսկանյանի կուսակցությունը որևէ կերպ չի կարող մտնել ապագա խորհրդարան, եթե «չխաղա» իշխանությունների հետ:
-
26.04.2016|
09:15
...թե հայոց մեջ շատերին խոր հիասթափություն է պատճառել Լավրովի այցը: Վերջիններս պատրաստվում էին այդ այցի ընթացքում և հետո բուռն «հայրենասիրական», «մեկթիզանոց» ցույցերի:
-
22.04.2016|
00:44
...թե Արցախում շատ վատ են ընդունել այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չհայտնվեց իր ծննդավայրում:
-
19.04.2016|
00:25
...թե Հայաստան ժամանած, մասնավորապես ՌԴ Պետդումայի ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ փակ քննարկում են անցկացրել և չեն համաձայնել ընդունել համատեղ հայտարարությունը, ահավոր զարմացել են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու իրենց տարակուսանքն են հայտնել՝ «էս ո՞նց եղավ»:
-
15.04.2016|
00:57
...թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետև շատերն են կարծում, որ և ՊՆ-ում, և ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր: