...թե այս պահին լուրջ խմորումներ են ընթանում ոչ միայն ընդդիմության դաշտում թե ով, ի վերջո, կզբաղեցնի ընդդիմության «սուրբ» տեղը, այլև իշխանությունում է սպասողական վիճակ:
...թե մինչ ԲՀԿ-ն ծանր օրեր է ապրում, և հերթով քանդվում են նրա շուրջ «հյուսված» թելերը, մեկ այլ բևեռում լուրջ խմորումներ են ընթանում, թե այդ կուսակցությունից մնացած բեկորներն ում պիտի բաժին հասնեն:
թե երկար դիմադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, երկուշաբթի օրը ԲՀԿ նախագահի պոստը լքելու դիմում կներկայացնի կուսակցության քաղխորհրդին, կուսակիցներն էլ, բնականաբար, միաձայն կհաստատեն այն:
...թե ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Արևմուտքից ստանա հերթական վարկերը։ Սակայն դրա համար պետք է ապահովել վարկատու կազմակերպությունների մի շարք պահանջներ։
... թե ռևանշի ձգտող ուժերի մետաստազները հասել են արդեն հոգևոր ոլորտ: «Կոնկուրենտ ֆիրման» գործիք է դարձրել ոչ միայն Հայաստանում գործող մորմոնների, բողոքական եկեղեցիների բավականին «լայնածավալ» կոնտինգենտը, այլև Հայ առաքելական եկեղեցին. վերջինիս սարկավագները ձեռքի հետ` հավարտ սուրբ ու անմահ պատարագի` ընդդեմ իշխանությունների, թեզեր-մտքեր են արտահայտում և հավատացյալ հոտին տրամադրում իշխանությունների դեմ:
...թե Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյաներին լուրջ նվերներ է տալիս, ոմանց անգամ «նոն ստոպ» տարբերակով մի քանի բնակարան նվիրում` իր սարքած էլիտար շենքերում:
... թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է։ Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...