Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Առաջնային թիրախը շարունակում է մնալ բուժօգնության որակը»

«Առաջնային թիրախը շարունակում է մնալ բուժօգնության որակը»
07.06.2013 | 11:37

«Մայիսին 15 տոկոսով կրճատվել է մարզերից Երևան եկող ծնունդների թիվը:Երևանում ծնունդների մոտ 40 տոկոսը մարզերից էր, որոնցից 20 տոկոսը չհիմնավորված»,-խորհրդարանում, 2012 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա նշել է, որ բոլոր մարզերում կան ժամանակակից տեխնիկայով համալրված կլինիկաներ, որոնք կարող են պատշաճ սպասարկել հղի կանանց: «Պետական գումարը, որը ծննդկանը մուծում է այլ հիվանդանոցում ծննդաբերելու համար` 107 հազար դրամ է, սակայն այս ամիս ոչ մի մուծում չի եղել, քանի որ նվազել է մարզերից Երևան եկող ծնունդների թիվը»:

Նախարարը անդրադարձել է առողջապահությանն առնչվող խնդիրներին. «2012-ին առողջապահության նախարարության համար առաջնային թիրախը շարունակում է մնալ բուժօգնության որակը, որի համար պետբյուջեից հատկացվել է 23 մլրդ 100 մլն դրամ: Բնակչության պահպանմանն ուղղվել է 8,3 մլն դրամ: Անապահովության 36 և ավելի միավորներ ունեցող 61 նպաստառուների և 170 երեխայի սրտի վիրահատություն փոխհատուցվել է պետության կողմից»,-ասել է Դ.Դումանյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ