Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Տղա երեխայի ծնվելուց հետո չպետք է ասել` «էս ի՜նչ աղջկա նման է»

Տղա երեխայի ծնվելուց հետո չպետք է ասել` «էս ի՜նչ աղջկա նման է»
29.11.2013 | 17:42

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ, խոսելով հոմոսեքսուալիզմի առաջացման հետևանքերից, հորդորեց ծնողներին ճիշտ դաստիարակել երեխաներին: «Երեխա դաստիարակելու խնդիրը կա: Շատ բան ծնողներից է կախված: Թույլ մի տվեք, որ ձեր երեխան գիշերային ժամերին նման կինոնկարներ դիտի»,-ասաց նա:
Խուդոյանի ներկայացմամբ, այն ընտանիքը, որտեղ երեխայի ծնվելուց հետո տան անդամները ասում են` էս ինչ աղջկա նման է, պիտի աղջիկ ծնվեր, և շարունակում են երեխայի մեջ դա մտցնել, որ նա ավելի շատ աղջկա է նման, երեխայի մեջ ձևավորվում է հոմոսեքսուալիստ դառնալու հակումը:
Անդրադառնալով տրանսսեքսուալիզմի խնդիրներին, հոգեբանն ասաց, որ հանդիպող 70-80- տոկոս երևույթները շիզոֆրենիա հիվանդության դեպքեր են:
«Տրանսսեքսուալիզմի 80-90 տոկոսը շիզոֆրենիայի հետևանք է, դա զառանցանք է համարվում: Այս դեպքում խանգարված են սեռական մոտիվները»,-նշեց նա` հավելելով, որ սեռական շեղումները լինում են հիմնականում 16-20 տարեկանում:
Ըստ մասնագետի, այսօր գոյություն ունեն այս խնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. «Թող նրանք զբաղվեն դրանով, ոչ թե հույսներս դնենք ԱԺ-ի վրա, սպասենք` թե ինչ դուրս կգա: Մեր շուրջը շատ հոմոսեքսուալիստներ կան, ովքեր նորմալ ապրում են, աշխատում են, պարզապես պետք է նրանց չխրախուսել, վտանգ ներկայացնող օրենքներ չընդունել»,-կարծիք հայտնեց հոգեբանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ