Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանա

Հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանա
28.12.2013 | 14:27

Irates.am-ի հարցին` «Հունվարի 1-ից, այնուամենայնիվ, տրանսպորտի սակագինը կբարձրանա՞, արդյոք ի՞նչ որոշվեց երեկ, քաղաքապետարանում տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովի հրավիրած նիստում», «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Ոչ մի թանկացում էլ չի լինելու: Ժողովուրդը թող հանգիստ լինի: Ճիշտ է, երեկ քաղաքապետարանում հերթական նիստ գումարվեց, բայց նպատակը սակագին բարձրացնելը չէր: Քննարկվեց տրանսպորտին առնչվող շատ հարցեր, և հարցը քննարկող հանձնաժողովը որոշեց ամեն ինչ հետաձգել մինչև փետրվար»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Այստեղից կարելի է անել մի հետևություն` այն, որ որոշ լրատվամիջոցների կողմից տրանսպորտի սակագնին առնչվող անհիմն ենթադրություններն ու կանխատեսումները ամենևին էլ ժողովրդին խուճապի մատնելը չէ, դա զուտ «լրագրողական անտեղյակություն է»:



Դիտվել է՝ 1567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ