Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Մանթրաշից» գոռացողը

«Մանթրաշից» գոռացողը
30.09.2014 | 00:28

Ոսկու շուկայի Վաղարշի, օյ, կներեք, Վաղարշ Աբրահամյանի կողմից վաճառասեղաններ շուռ տալու ցասումը ոչբազազական և ոչ էլ տգիտության արդյունք էր, այլ մտածված քայլ: Ավելին, նույնիսկ նախապես ծրագրավորված էր, պայմանավորված, ինչը պարզ երևաց տեսագրության մեջ: Ոսկու շուկայի սեփականատերը շուռ էր տալիս դատարկ վաճառասեղանները: Եվ ամենևին չի բացառվում, որ մի քանի կտոր ոսկի անգամ շաղ տված լինի գետնին, ավելի վառ տպավորություն թողնելու համար: Իսկապես, ի դեմս Վաղարշ Աբրահամյանի, շոու բիզնեսը ծանր կորուստ ունի: Իրականում զայրույթի մեջ ամեն ինչ ջարդուփշուր անող այս կերպարը երևի թե «մանթրաշակոխ» էր, ինչի պատճառը շատ ավելի խոր է: «Մեծն» Վաղարշը անտեսվել է վարչապետի կողմից: Լավատեղյակ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առևտրականների բողոքի առնչությամբ, կառավարությունից ոչ մի ներքին պատվեր Վաղարշը չի ստացել: Ըստ ամենայնի, դրա համար էլ նա որոշել է վարչապետի ուշադրությունը գրավել՝ հասկացնելով. «Հեյ-հե՜յ, ես այստեղ եմ»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ