Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.10.2014 | 00:01

Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ Այդ պատճառով այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրա, ուստի վեր մի՛ ցցեք ձեր վզերը, և գլուխներդ բարձր մի՛ քայլեք, քանի որ վատ ժամանակ է»։


Միքիայի 2. 1-3

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ