Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Նախարարի աչքալուսանքը

Նախարարի աչքալուսանքը
07.11.2014 | 12:33

Ֆինանսների նախարարությունը մաքրում է իր պարտքերի ցուցակը։ Երեկ կառավարությունը հաստատեց 1997-ից արտաքին պարտքի միջոցառումների պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ չեղյալ ճանաչելու մասին որոշումը, քանի որ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ուրախ լուր ուներ` պայմանագրով բոլոր պարտավորություններն իրականացվել են։ Ի դեպ, նախարարի թղթապանակում էլի մի քանի առաջարկներ կային։ Մասնավորապես` 7 մլրդ 145 մլն դրամ գործադիրի պահուստային ֆոնդից կհատկացվի գործարարներին։ Առաջարկը ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պայմանավորելով այն ԱԱՀ-ի վերադարձմամբ։ Գործադիրը որոշումը հաստատեց, իսկ վարչապետը հիշեցրեց, որ արդեն մի քանի անգամ պահուստային ֆոնդից այդ նպատակով կառավարությունը գումար է տրամադրում։ Ֆինանսների նախարարությանն առնչվող հաջորդ կարևոր որոշումը պայմանավորված էր ԵԱՏՄ անդամակցությամբ` կհամապատասխանեցվի ներմուծվող և արտահանվող ապրանքների անվանացանկը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ