Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ադրբեջանը պետք է վերադարձնի հողերը

Ադրբեջանը պետք է վերադարձնի հողերը
13.05.2016 | 01:13

Կառավարության երեկվա նիստից հետո ամենապահանջարկվածը կրկին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր։ Ինչը բնական է, քանի դեռ պատերազմական իրավիճակը չի հանդարտվել, միջազգային հանրությունն էլ իր ասելիքը հստակ չի ձևակերպել, ԱԳՆ-ն լինելու է լրագրողների հետաքրքրության կիզակետում։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շավարշ Քոչարյանը անկեղծորեն ասաց. «Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ինչը գաղտնազերծված է երեք համանախագահ երկրների նախագահների հայտարարությամբ, ապա ակնհայտ է, որ խոսքը տարածքների և կարգավիճակի մասին է։ Շատ կարևոր է արձանագրել հետևյալը. Ադրբեջանը տարածքների հարց է բարձրացնում, սակայն մինչ տարածքային հարցեր առաջ քաշելը Ադրբեջանը պետք է վերադարձնի ԼՂՀ-ի օկուպացված շրջանները և ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ճանաչելով, նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկելու նմանատիպ հարցեր։ ՀՀ-ն չի կարող այդպիսի հարցեր լուծել Ղարաբաղի փոխարեն»։

Փոխնախարարին հարցրինք՝ Մադրիդյան սկզբունքների համաձայն ո՞ր տարածքների վերադարձման մասին է խոսքը, հայկական կողմը նո՞ւյնպես պետք է ինչ-որ տարածքներ հանձնի։ «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը։ Դրանք Մարտունու, Մարտակերտի հատվածներն են և Շահումյանը։ Իսկ ինչ ենք մենք հանձնելու, դա թող մտահոգի Ադրբեջանին»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԱԳ փոխնախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ