Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Նախագիծը պատրաստ է, նախարարը` գոհ

Նախագիծը պատրաստ է, նախարարը` գոհ
29.09.2017 | 01:47

Երեկվանից 2018-ի պետբյուջեի նախագիծը «ճանապարհ ընկավ» օրենսդիր մարմին: Հայաստանի գլխավոր ֆինանսիստ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ համոզված է, որ գալիք տարում կունենանք 4,5 % տնտեսական աճ, իսկ եկամուտը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ: Ըստ նախարարի` լավատեսական կանխատեսումների հիմք են ծառայել այս տարվա տնտեսական ցուցանիշները, և քանի որ տարին դեռ չի ավարտվել, ֆինանսների նախարարին հարցրինք` հնարավո՞ր է, որ տարվա վերջին խնդիրներ ի հայտ գան, կանխատեսումները չարդարանան:
-Չեմ կարծում,- ասաց պարոն Արամյանը,- քանի որ այսօրվա տնտեսական ցուցանիշները, մեր ձեռքի տակ եղած ամբողջական տեղեկությունը թույլ են տալիս 2018-ի համար կանխատեսել 4,5% տնտեսական աճ: Ավելին, այդ նպատակին հասնելու համար ջանք է թափվել. նկատի ունեմ իրականացված կապիտալ ծախսերը:
-ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունում եղած խնդիրները հարկային դաշտում օլիգարխիկ համակարգի հետևանք են: Ի՞նչն է փոխվել, որը հնարավորություն կտա փոխելու այդ հարաբերակցությունը:
-Փոխվել են կառավարման մոտեցումները: ՊԵԿ-ի նախագահը գնաց համակարգի կոնսոլիդացման, որոշումներ կայացնելու գործընթացը վերապահվեց գլխադասին, ոչ թե առանձին տեսուչների կամ տեսչություններին, ինչպես նախկինում էր: Այդ բոլոր ջանքերը նպաստում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
-Այսինքն, օլիգարխներն այսօր կանոնավոր վճարու՞մ են հարկերը:
-ՊԵԿ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պետք է վճարեն:
-Պետքը պետք է, բայց վճարու՞մ են:
-Կարծում եմ` այո:


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ