Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Կշահեն ոչ միայն գյուղացիները, այլև բանկերը

Կշահեն ոչ միայն գյուղացիները, այլև բանկերը
29.06.2018 | 04:10

Եվ այսպես, «մահացած վարկերը կկենդանանան»` անհուսալին հուսալի կդառնա, քանզի կառավարությունը որոշել է, որ առևտրային բանկերը գյուղատնտեսական վարկերի տույժերն ու տուգանքները պետք է «ջրեն»։ Իհարկե, ջրվելով դրանք չեն աճի, հակառակը, գյուղացին տույժ-տուգանքներից լրիվ կազատվի։ Այս որոշումը, իհարկե, ոգևորել է գյուղական տնտեսություններին, հատկապես փոքր և միջին տնտեսություններին։
Ինչ խոսք, սա լուրջ որոշում է, ինչը ոչ միայն կթեթևացնի գյուղացու բեռը, այլև դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտի վրա։ Ավելին, եթե նկատենք, որ վերջին շրջանում այս ոլորտում ավելի շատ թափ է առել խոշոր ձեռնարկատիրությունը, և հետին պլան են մղվել փոքր ու միջինները, ինչը բացասական ազդեցություն է թողնում գյուղական տնտեսությունների սոցիալական կարգավիճակի վրա, ապա նշված խնդրի լուծումը կարելի է համարել հրատապներից։


Զիջելով գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները, պետությունն այդպիսով հնարավորություն է տալիս գյուղացուն ակտիվացնելու իր աշխատանքները։ Թե որքանով գյուղացիներին տրված այս արտոնությունը արդյունավետ կօգտագործվի, կարճ ժամանակ հետո թվերը կփաստեն։ Կարևորն այն է, որ այս գործընթացում թացը չորի հետ չխառնվի, և կրկին շահած դուրս չգան խոշորները, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերը մնան կոտրած տաշտակի առջև։ Իհարկե, այս հարցում աչալուրջ պետք է լինեն հենց գյուղացիներն իրենք։ Մյուս կողմից, եթե նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում խոշոր խաղացողների անհուսալի վարկերի թիվը մեծ չէ, ապա պետք է ենթադրել, որ օրենքն իր նպատակին կծառայի։


Մինչ տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի սկսվելը, այս պահին մեզ հետաքրքրեց հարցի մյուս կողմը, ինչպես ասում են, մեդալի երկրորդ երեսը։ Զիջելով վարկերի տույժ-տուգանքները, առևտրային բանկերը ֆինանսական խնդիրներ չե՞ն ունենա։ «Ոչ, կարծում եմ` մենք առաջարկել ենք հավասարակշռված մոտեցում և բանկերին հնարավորություն ենք տվել հետ գնալ ու փորձել վերակառուցել ունեցած անհուսալի ճանաչված պարտքերը` միևնույն ժամանակ այդ գործընթացում չառաջացնելով բանկերի համար չհիմնավորված հարկերի պարտավորվածություն։ Հետևաբար, ստեղծված նախադրյալները պետք է գոհացնեն և շահավետ լինեն թե՛ բանկերի, թե՛ վարկառուների համար։ Կողմերն իրար հետ համաձայնության կգան, կվերակառուցեն անհուսալի վարկը և այն կրկին կսկսի աշխատել»,- պարզաբանեց ֆինանսների նախարար ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 11163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ