Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Գիքորի խելքով, Փանջունու ռոմանտիզմով ու Մազութի Համոյի փողասիրությամբ

Գիքորի խելքով, Փանջունու ռոմանտիզմով ու Մազութի Համոյի փողասիրությամբ
25.04.2024 | 11:02

Հարյուր տարուց ավել է, ինչ տասհազարամյա մի ժողովուրդ այդպես էլ չհասկացավ, որ չեն պահանջում հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից, այլ պահանջում են միմիայն սեփական կառավարությունից, պահանջում են ստեղծել մի պետություն, որն իր ժողովրդի արդար պահանջն ի կատար կածի:

Թե չէ աշխարհում միակ ազգն ենք, որին 100 տարվա ընթացքում առնվազն 5 անգամ ցեղասպանել են` Օսմանյան կայսրություն, Հանրապետական Թուրքիա, Սումգայիթ, Մարաղա, Արցախ, բայց դասեր չենք քաղել:

Գիքորի խելքով, Փանջունու ռոմանտիզմով ու Մազութի Համոյի փողասիրությամբ հասարակությունները երկար կյանք չեն ունենում:

Ժողովուրդը, որն իրոք հատուցում է պահանջում, չի կարող հանդուրժել կառավարություն, որը, հատուցման հասնելու փոխարեն, խաղաղություն է աղերսում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ